1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Դատական վեճում կողմերը տարբեր լեզուներով են խոսում

Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ համայանքների ընդհանուր իրավասության դատարանում, դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի նախագահությամբ, կայացավ Պնախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի՝ ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի հայցի քննության հերթական դատական նիստը: «Հրապարակ» օրաթերթն այս առիթով գրում է. «Ռուզաննա Խաչատրյանի եւ մեր թերթի միջեւ դատական վեճում կողմերը եւ դատավորը, կարծես, տարբեր լեզուներով են խոսում։ Երեկվա նիստում հայցվորի փաստաբանը ներկայացնում էր վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող հարցադրումներ, պատասխանողի պաշտպանները՝ ապացուցման ենթակա փաստեր, իսկ դատավորը՝ Ռուբեն Վարդազարյանը, իրար միացնելով այս երկու տերմինները, կողմերից պահանջում էր դիրքորոշում ներկայացնել ապացուցման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների եւ փաստերի վերաբերյալ։ Օրինակ, Ռուզաննա Խաչատրյանին ներկայացնող Կարեն Մեժլումյանն էական է համարում հետեւյալ հարցադրումը․ «Հոդվածը Ռուզաննա Խաչատրյանի վերաբերյա՞լ է, թե՞ ոչ»։ Դատավորն ուղղում էր․ «Դա հարցադրում է, Դուք պետք է փաստ նշեք՝ էական նշանակություն ունեցող»։ Իսկ պատասխանողին ներկայացնող փաստաբան Տիգրան Եգորյանը հրաժարվում էր պատասխանել հարցերին, ասելով․ «Ես չեմ հասկանում, թե արդյոք ո՞ղջ հոդվածի մասին է խոսքը, թե՞ կոնկրետ հատվածների։ Մենք չենք պատասխանում այդ ընդհանրական հարցին»։ Նա առաջարկեց դատարանին վերադառնալ Դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգին։ «Մենք հիմա պետք է քննարկենք ապացուցում պահանջող փաստերի շրջանակը, դրանք ներկայացնում է հայցվորը, կներկայացնենք նաեւ մենք։ Փաստերի հերքում կամ ընդունում մենք այս փուլում չենք իրականացնում եւ չենք հասկանում, թե դատավարական որ ընթացակարգով մենք պետք է հիմա դիրքորոշում հայտնենք այն փաստերի վերաբերյալ, որոնք պետք է դատաքննության ընթացքում հիմնավորենք, ինչո՞ւ պետք է հիմա այս փաստերին անդրադառնանք»։ Ինչին ի պատասխան, դատավորը հորդորեց չուղղորդել դատարանին։ Դահլիճում ներկա լրագրողները խճճվել էին այս իրավաբանական նրբություններում եւ կորցրել էին նյութի թելը։ Կարեն Մեժլումյանը ներկայացրեց ապացուցման ենթակա հիմնական հանգամանքը՝ որ Սյուզան Սիմոնյանի «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածում զրպարտություն կա։ «Ո՞ր արտահայտության մասին է խոսքը, ասեք, որ հստակ լինի, թե որ արտահայտությունն եք համարում զրպարտություն»,- ասաց դատավորը։ Եվ Օհանյանի կնոջ փաստաբանը կարդաց «Հրապարակի» հոդվածի հայտնի պարբերությունն այն մասին, որ «որոշ լրատվամիջոցներ խորացան Սեյրան Օհանյանի եւ կնոջ «թեթեւ ծանոթության», 2003 թվականի ավտովթարի մասին, հարբած կնոջ մասնակցությամբ…» եւ այլն։ Սյուզան Սիմոնյանի ներկայացուցիչը կրկին հրաժարվեց կատարել դատարանի հորդորը եւ դիրքորոշում հայտնել։ «Փաստն այն է, որ մեր վստահորդը եւ «Հրապարակ» օրաթերթը կատարել է այս հրապարակումը, փաստն այն է, որ այդ հոդվածում արձանագրված է այն, ինչ ընթերցվեց եւ հրապարակվեց հայցվորի կողմից։ Հիմա զրպարտո՞ղ է, թե՞ ոչ, արատավո՞ր, է թե՞ ոչ․ այս հարցերն ապացուցման ենթակա են դատական քննության ընթացքում։ Այս հարցերի վերաբերյալ մենք նախապատրաստական փուլում պատասխան չունենք»,- ասաց Տիգրան Եգորյանը եւ առաջարկեց լրագրողների համար հետեւյալ էական փաստերը․ «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածի առանցքը հանրային շահին վերաբերող խնդիր է, հասարակության շրջանում հանրային նշանակության կարեւոր խնդիրների վերաբերյալ լայն քննարկում խթանող, քաղաքական եւ հասարակական գործիչների կողմից ավելի հանդուրժողական լինելու շեշտադրումով։ Հիշյալ հատվածը հիմնված է որոշակի փաստական հանգամանքների վրա, եւ դրա վիճարկվող հատվածում առկա տեղեկությունների վերաբերյալ մամուլում եղել ենհրապարակումներ։ hzham.am-ը համարվում է ԶԼՄ, քանի որ համապատասխանում է «ԶԼՄ»-ների մասին օրենքով սահմանված չափանիշներին։ Հոդվածում ներկայացված է Ռուզաննա Խաչատրյանի տեսակետը նույնաբովանդակ տեղեկությունների վերաբերյալ։ Ռուզաննա Խաչատրյանը համարվում է հանրային անձ։

Հիշյալ հոդվածից հետո պատասխանողը հրապարակել է հայցվորի դիրքորոշումը ներկայացնող նյութեր, ապահովել է հավասարակշռված լուսաբանում։ Կողմերի ներկայացրած բոլոր կետերից միակը, որի վերաբերյալ նրանք համաձայնության եկան, Մեժլումյանի պնդումն էր, որ «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածը հրապարակային է։ Սյուզան Սիմոնյանի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը, սակայն, ուղղում մտցրեց, ասելով, որ ընդունում ենք հայցվորի ներկայացրած այս փաստը, որովհետեւ այն «ուղղակի հանրահայտ հանգամանք է, որն ապացուցման կարիք չունի»։ ՀԳ․ Զարմանալի է, թե ինչու Մեժլումյանն ապացուցման ենթակա հանգամանքների ցանկում չի նշել այլ հանրահայտ փաստեր։ Օրինակ, որ Ռուզաննա Խաչատրյանը Սեյրան Օհանյանի կինն է։ Հետաքրքիր է իմանալ նաեւ, թե որն է ոչ հրապարակային հոդվածը։ Երեւի այն հոդվածն է, որը մարդը գրում է իր համակարգչով եւ կարդում է իր ընտանիքի 2-ից ոչ ավելի անդամների համար։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին, 15։30-ին։ Դատավորը կողմերի միջեւ կբաշխի ապացուցման ենթակա փաստերի բեռը»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan