Դատապարտյալ է մահացել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մի քանի օր առաջ դատապարտյալ է մահացել:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԱՆ ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ մահացել է 4 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Վահե Հովնանյանը: Նախնական տեղեկություններով՝ 1959թ. ծնված դատապարտյալը մահացել է սրտի ինֆարկտից: Հունվարի 7-ին դատապարտյալի մահվան կապակցությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Վահե Հովնանյանը անցած տարվա դեկտեմբերի 1-ին տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ դեկտեմբերի 16-ից «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Նշենք, որ դատապարտյալն ազատազրկվել է տնտեսական հանցագործության՝ հարկերից խուսափելու համար:
