Դատապարտյալի համար բերված աղցանում խոտանման զանգված է հայտնաբերվել (ֆոտոներ)
Դատապարատյալին բերված աղցանի միջից կանաչավուն խոտանման զանգվածը է հայտնաբերվել: NEWS.am-ի թղթակցին ՔԿՎ Հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ նոյեմբերի 28-ին, ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Կ.-ի անվամբ քաղաքացի Խ. Մ.-ի բերած հանձնուքի աղցանի միջից հայտնաբերել են 1,6 գրամ ընդհանուր կշռով պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 18 գնդիկ: Գնդիկների մեջ առկա էր կանաչավուն խոտանման զանգված, ինչն առգրավվել և ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
