«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել
Երեկ՝ ժամը 23:15-ին, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մահացել է դատապարտյալ, 1963թ. ծնված Տիգրան Վ.Ղազարյանը:
Քրեակատարողական ծառայության տեղեկացմամբ՝ Ղազարյանը ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում բուժում է ստացել 2011 թվականից:
Տ.Ղազարյանը 2011 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
