Դատապարտյալն ու կալանավորը հացադուլ են հայտարարել. բողոքում են իրենց իսկ քրեական գործերից
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը և «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավորն արդեն մի քանի օր է հացադուլ են հայտարարել. նրանք երկուսն էլ բողոքում են իրենց իսկ քրեական գործերից:
Այդ մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը՝ հավելելով, որ հացադուլավորների անունները չի կարող հայտնել, քանի որ նրանք չեն ցանկում որպեսզի իրենc անունները հրապարակվեն։
