Դատապարտյալը հայտարարել է, որ ինքնասպանության փորձ է կատարել
«Փաստինֆո»-ի տեղեկություններով հունիսի 3-ին «Արմավիր» ՔԿՀ -ի դատապարտյալ Էդգար Տոնոյանը խցում կախվելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ոչ թե ինքնասպանության փորձ է եղել, ինչը կանխվել է, այլ դատապարտյալն այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել, սակայն շտապօգնության աշխատակիցները զննելով նրան ոչ մի հետք չեն հայտնաբերել:
Ավելին, դատապարտյալը հայտարարել է, որ ցանկանում է տեղափոխվել այլ քրեակատարողական հիմնարկ, սակայն երեկ էլ դիմում է գրել, որ ցանկանում է մնալ նույն քրեակատարողական հիմնարկում:
Նշենք, որ 25-ամյա Էդգար Տոնոյանը դատապարտվել է 2011թ. 7,5 տարվա ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
