Դատապարտյալը մահացել է «Էրեբունի» ԲԿ տեղափոխելու ճանապարհին
Այսօր կեսօրին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից «Էրեբունի» ԲԿ տեղափոխելու ճանապարհին շտապ օգնության մեքենայի մեջ մահացել է դատապարտյալ Անդրանիկ Չիվչյանը: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Դատապարտյալի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Անդրանիկ Չիվչյանը դատապարտվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
