Դատապարտյալը պարտքերի պատճառո՞վ է ինքասպանություն գործել
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը Fnews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերել են Ռոբերտ Գրիգորյանի դին: «Դին հայտնաբերել են ժամը 16:30-ի սահմաններում, նրա դին հայտնաբերել են բնակելի գոտում գտնվող ճաշարանի հարակից արտաքնոցում»,-ասաց Ղլեչյանը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների վերջինս մեծ չափերի պարտքեր է ունեցել: Ասում են պարտքերի պատճառով է այս քայլին դիմել: 31-ամյա Ռոբերտ Գրիգորյանը նախկինում 4 անգամ դատապարտված է եղել: Վերջին անգամ 2013թ. Գրիգորյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1,1 կետով՝ 11 դրվագ, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 3 դրվագ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1,1 կետով, 165-րդ հոդվածի 4-րդ մաս՝ 2 դրվագ, վերջնական 8 տարվա ազատազրկման:
