Դատապարտյալը ՔԿ վարչության աշխատակիցներին հանիրավի մեղադրել է ծանր հանցագործության մեջ. ՀՔԾ
Panorama.am-ը գրում է.
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Արմեն Նալբանդյանը ծանր հանցագործության կատարման մեջ հանիրավի մեղադրել է քրեակատարողական վարչության աշխատակիցներին:
ՀՔԾ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ Արմեն Նալբանդյանը քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում, 2015 թվականի մայիսի 25-ին ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ծառայողներին մեղադրել է բռնություն գործադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծանր հանցագործության կատարման մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
