Դատարանից ազատված բախտագուշակ Վարսիկի որդին ձերբակալվել է
Սարգիս Հակոբյանը փորձել է հրկիզել տունը, ասում են՝ նաեւ ծնողներին է ծեծել Հայտնի բախտագուշակ Վարսիկի որդին՝ Սարգիս Հակոբյանը ձերբակալված է. նա, մեր տեղեկություններով, իր ծնողների նկատմամբ բռնություն է կիրառել՝ ծեծել է հորն ու մորը: Բացի այս, ինչպես վստահեցնում են մեր աղբյուրները, Սարգիս Հակոբյանը, փորձել է հրկիզել իրենց տունը: Մի քանի օր է, ինչ Սարգիս Հակոբյանը ձերբակալված է եւ նույնիսկ հացադուլ է հայտարարել: Aravot.am-ին ՀՀ ոստիկանությունից հաստատեցին, որ Սարգիս Հակոբյանը ձերբակալված է, սակայն ծնողներին ծեծելու եւ հացադուլ հայտարարելու մասին իրավապահ մարմիները ոչինչ չասացին, միայն նշեցին, որ Հակոբյանը ձերբակալվել է գույքի դիտավորությամբ ոչնչացման փորձ կատարելու եւ շորթման համար: Այսօր գործով զբաղվող քննիչը պետք է որոշի նրա կալանավորել-չկալանավորելու հարցը: Հիշեցնենք, որ Սարգիս Հակոբյանը տարիներ շարունակ դաժան ծեծի է ենթարկել, խոշտանգել է իր կնոջը՝ Հասմիկ Խաչատրյանին: Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, եւ հայցվոր կողմը՝ Հասմիկ Խաչատրյանը հույս ուներ, եթե ինքն անկարող էր արդեն նախկին ամուսնուն սաստել ու հետ պահել բռնությունից, ապա գոնե դատարանը կանի այդ: Սակայն Սարգիս Հակոբյանը վերջերս դատարանի դահլիճից համաներմամբ ազատվել է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ aravot.am-ում:
