Դատարանը բռնաբարում է արդարությունը. Հայկ Կյուրեղյան
Yerkir.am-ը գրում է. Շանթ Հարությունյանի և մյուսների գործով առաջին դատական նիստի օրը` դատարանի շենքի մոտ օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակած ամբաստնյալ 31-ամյա Հայկ Կյուրեղյանի գործով առաջին դատական նիստն էր:
Դատարանի դահլիճում հավաքվածները ամբաստնյալ Հ. Կյուրեղյանի ողջունեցին «Հերոս, հերոս» գոչելով, ներկա կանանցից մեկը բացականչեց` «Լավ մարդ»:
Այնուհտեև դատարանը` դատավոր Արմեն Մեկթաշյանի նախագահությամբ, երբ ներս մտավ նիստերի դահլիճ, բոլորը ոտքի կանգնեցին` բացառությամբ ամբաստնյալի: Նա իր այդ քայլը բացատրեց նրանով, որ չի հարգում դատարանին, քանի որ, իր կարծիքով, Հայաստանում դատարանը ոչ թե արդարադություն է իրականցնում, այլ բռնաբարում է արդարությունը:
Ա. Բեկթաշյանը, դատարանին չհարգելու համար, տուգանքի տեսքով սանկցիա կիրառեց ամբաստնյալի հանդեպ, այնուհետև անցավ դատավարությանը:
Դատարան չէր ներկայացել Հայկ Կյուրեղյանի պաշտպանը: Թեև ամբաստնյալը հայտնեց, որ կարող է նիստն ընթանալ առանց պաշտպանի, սակայն ասաց նաև, որ դեռևս չի կոմնորոշվել` կհրաշարվի պաշտպան ունենալուց, թե ոչ: Հետևաբար, դատարանը համարեց, որ առանց պաշտպանի ներկայության նիստն ընթնալա չի կարող: Դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի մեկին:
Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանին այս գործով մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` զենքի կամ որպես զենք գործածվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելը:
