Դատարանը կանխեց նախկին ոստիկանի կողմից ստրիպտիզը
Փաստինֆոն գրում է.Նոյեմբերի 17-ին դատարանը կհրապարակի բռնաբարության, առևանգման, ավազակային հարձակման և այլնի մեջ մեղադրվող նախկին ոստիկան Էդգար Վարագյանի գործով դատավճիռը, իսկ այսօրվա դատական նիստում Վարագյանն ավարտեց արդեն մի քանի դատական նիստ շարունակվող իր պաշտպանական ճառը:
Ամբաստանյալն իր պաշտպանական ճառում հայտարարեց, որ մեղադրանքը շինծու է, հորինված և ապացույցները վկայում են, որ ինքն անմեղ է: Մինչդեռ տուժողը որևէ պատասխանատվության չի ենթարկվել՝ իրեն շահադիտական նպատակներով շանտաժի ենթարկելու համար։ Ըստ նրա՝ տուժողն իր ունեցվածքը կալանքից ազատելու նպատակով ցանկացել է մեկից փող կորզել և վճարել պետական մարմնի:
Ամբաստանյալը բազմիցս փորձում էր վկայակոչել տուժողի նախաքննական ցուցմունքները, որոնք չեն հետազոտվել դատարանում: Դատարանը բնականաբար հիշեցրեց նրան, որ ճառերում կողմերը կարող են հիմնվել դատաքննությամբ հետազոտված նյութերի վրա միայն. «Ես որևէ հանցագործություն չեմ կատարել, եղել եմ իմ բնակարանում, իմ ընկերուհու հետ»,- հայտարարեց ամբաստանյալը:
Մեղադրող Գևորգ Գևորգյանը հայտարարեց, որ ամբաստանյալը խեղաթյուրված և յուրովի մեկնաբանեց գործի ապացույցները, ինչի արդյունքում եկավ սխալ եզրահանգումների: Մասնավորապես, մեղադրողն ընդգծեց, որ հեռախոսային խոսակցությունների վերծանումներով հիմնավորվել է, որ ամբաստանյալի վկայակոչած ընկերուհին գտնվել է ոչ թե ամբաստանյալի հետ, այլ՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում:
Ապացույցներով հիմնավորվել է, որ մեքենայում, որով առևանգվել են տուժողն ու իր անչափահաս դուստրը, և ամբաստանյալի վարձակալած բնակարանում հայտնաբերված կպչուն ժապավենները մեկ ամբողջություն են, մեղադրանքը հաստատվել է նաև դատակենսաբանական, դատագենետիկական փորձաքննությունների եզրակացություններով: «Գործի բոլոր ապացույցները ձեռք են բերվել օրենքով սահմանված կարգով»,- ասաց մեղադրողը:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
