Դատարանը մերժեց Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մերժեց Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը։
Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանը:
ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարին կալանավորելու հերթական միջնորդություն էր ներկայացրել։ Արդեն մի քանի օր է՝ դատարանում ընթանում է այս միջնորդության քննությունը։ Մարտի 1-ի գործը տարիներ շարունակ քննած նախկին պաշտոնյային կալանավորելու նախորդ երկու միջնորդությունները մերժվել էին, հայտնում է «Ազատություն»-ը:
