Դատավորը խոչընդոտել է լրագրողի աշխատանքին (լուսանկարներ)
«Մանանա Գրեյն» ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի մեքենայից 56 մլն դրամ գողանալուն օժանդակելու համար 5 ու կես տարվա ազատազրկման դատապարտված, HSBC բանկի նախկին աշխատակից, 28-ամյա Աշոտ Առուշանյանի դատական նիստն այսօր շարունակվում է:
Shabat.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ դատավոր Մելիք Սարգսյանը խոչընդոտել է լրագրողի աշխատանքին, նկատողություն է արել` նշելով.
«Այստեղ ֆոտոսեսիա չէ, գործ է քննվում, նկարահանման համար թույլատվություն է պետք»:
Սակայն ըստ կարգի պետք է տեղեկացվեր, որ չի թույլատրվում նկարել, քանի որ պայուսակները ստուգելիս չի զգուշացվել,որ նկարահանել չի կարելի: Եթե չի զգուշացվել և թույլ են տվել սարքերը ներս մտցնել, նշանակում է թույլատրելի է: Անհասկանալի է այդ դեպքում, թե դատավորն ինչու է խոչընդոտում լրագրողների աշխատանքին:
