Դատավորը, ըստ գործի նյութերի, նախապես 15000 հազար դոլար էր պահանջում, հետո կաշառքի չափն ավելացավ
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Խաչատուր Խաչատրյանի կալանավորվելու հարցին: «Փաստինֆո»-ին հայտնի են դարձել որոշ նոր մանրամասներ այդ մասին` ՀՀ արդարադատության խորհրդի քննարկումներից, որի արդյունքում ԱԽ-ն բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը և առաջարկել Հանրապետության Նախագահին համաձայնություն տալ` Խ. Խաչատրյանին կալանավորելու մասին:
ՀՀ գլխավոր դատախազն իր միջնորդության մեջ նշել էր, որ 2014 թվականի դեկտեմբերի 19-ին «Զոսեկար» ՍՊ ընկերության տնօրեն Սեյրան Կարապետյանը ՀՀ ԿԱ ԱԱԾ-ում հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը նշված ընկերությանը սնանկ ճանաչելուց հետո, գրավադրված անշարժ գույքի աճուրդով վաճառքի ժամկետը երկարաձգելու և իր համար շահեկան տարբերակով դրանք ձեռք բերելու հնարավորություն ընձեռելու համար իրենից պահանջել է 20.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Հաղորդման հիման վրա ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում ձայնագրառվել էր Սեյրան Կարապետյանի և Խաչատուր Խաչատրյանի միջև 2014 թվականի դեկտեմբերի 20-ին կաշառքի շուրջ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ տեղի ունեցած առանձնազրույցը, իսկ կաշառք տալու նմանակման արդյունքում 2014 թվականի դեկտեմբերի 25-ին Սեյրան Կարապետյանը, պայմանավորվածության համաձայն, Խաչատուր Խաչատրյանի աշխատասենյակում, վերջինիս պահանջով կաշառքի առարկա հանդիսացող 20.000 ԱՄՆ դոլար գումարը դրել է աշխատասենյակում գտնվող պահարանի դարակի մեջ:
մանրամասները` սկզբնաղբյուրում
