Դատախազին բացարկելու միջնորդությունը մերժվեց. բացարկների մարտավարությունը կշարունակվի
Փաստինֆոն գրում է.Առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման ու խարդախության գործով դատական նիստում երկու ամբաստանյալների պաշտպան Հակոբ Ճարոյանն այսօր մեղադրողին բացարկի միջնորդություն ներկայացրեց:
Ըստ պաշտպանի՝ մեղադրող Արմեն Փանոսյանը հաստատել է ակնհայտ անհիմն մեղադրական եզրակացություն՝ իր պաշտպանյալներն անմեղ են:
Ըստ նրա՝ 45 վկաների ցուցմունքներով չի ապացուցվում մեղադրանքը, նրանց դատարան հրավիրելով ու հարցաքննելով դատավարությունը ձգձգվելու է և խախտվելու ողջամիտ ժամկետում դատաքննությունն անցկացնելու պահանջը:
Մեղադրանքի կողմը նկատեց, որ ապացույցները դեռևս չեն էլ հետազոտվել, իսկ մեղադրող Արմեն Փանոսյանն իր հերթին գտավ, որ պաշտպանի միջնորդությունն ակնհայտ անհիմն է. ինքը հաստատել է մեղադրական եզրակացությունը, քանի որ ի տարբերություն պաշտպանի՝ գտել է, որ, մասնավորապես, վկաների ցուցմունքներն ունեն ապացուցողական նշանակություն:
Դատարանը մերժեց միջնորդությունը:
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալ Մելիք Եսայանի վատ ինքնազգացողության պատճառով: Ըստ ամենայնի, հաջորդ դատական նիստում բացարկների մարտավարությունը կշարունակվի:
Ըստ մեղադրանքի՝ 2006 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2013 թվականի հոկտեմբերի 01-ը ներառյալ ժամանակահատվածում «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության Վարչության նախագահ աշխատած Արա Կիրակոսյանը գործել է կազմակերպության շահերին հակառակ՝ իր և ուրիշ անձանց օգտին օգտագործելով իր լիազորությունները:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
