Դատախազությունը կբողոքարկի «Սդղի գյոլ»-ի գործով գրավ կիրառելու որոշումը
Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում ծեծկռտուքի գործով դատախազությունը բողոք կներկայացնի՝ դատարանի կողմից մեղադրյալ Դերենիկ Հակոբյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու որոշման դեմ:
Այս մասին «Փաստինֆո»-ի տեղեկատվությունը հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների դատարանը, քննելով մեղադրյալի կալանավորումը երկարացնելու քննիչի միջնորդությունը, բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը գրավ կիրառելու մասին: Պաշտպանական կողմը միջնորդում էր 500 հազար դրամի դիմաց գրավ կիրառել, սակայն դատարանը գրավի գումար է սահմանել 1 մլն դրամը:
Մանրամասները՝pastinfo.am-ում
