Դատախազը զանգահարել եւ փորձել է ներազդել «Սդղի գյոլի» ծեծկռտուքի գործով տուժողների վրա
Մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ոչ միայն Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու նրա հարազատներն են փորձում տուժող կողմի հետ բանակցել, ներազդել նրանց վրա, այլ նաեւ դատախազներից մեկը:
Մեր տեղեկություններով, օրերս ՀՀ քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ դատախազներից մեկի գործողությունները քննարկման առարկա դարձնելու վերաբերյալ:
Բանն այն է, որ դատախազը զանգահարել է տուժող կողմին եւ փորձել ներազդել տուժողների վրա, ինչի մասին նախաքննական մարմինը տեղեկացել է եւ համապատասխան միջնորդություն ներկայացրել:
մանրամասն`այստեղ:
