Դաունի համախտանիշով աղջիկը ղեկավարում է սեփական ընկերությունը
28-ամյա Լորա Գրինը ստեղծում է աքսեսուարներ և բիժուտերիա՝ հաղորդում է BBC-ն:
«Ես չէի ցանկանում սուպերմարկետում աշխատել: Ես իմ սեփական գործն էի ցանկանում»,- ասել է Լորան:
Նա ծնվել է Դաունի համախտանիշով, սակայն դա չի խանգարել նրան ավարտել դպրոցը և սովորել քոլեջում:
Այնուհանդերձ՝ նա չի կարողացել ավարտել քոլեջը մշտական ծաղրանքների պատճառով, ինչն էլ նրան օգնել է հասկանալ, թե ինչով է ինքը ցանկանում զբաղվել, այն է՝ նորաձև աքսեսուարներով ու բիժուտերիայով:
Լորան արդեն 5 տարի է՝ սեփական ընկերություն ունի:
