Դավիթ Անհաղթի փողոցում մարդ են սպանել. տղամարդն ընկած է եղել փողոցում
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ քիչ առաջ Զեյթուն վարչական շրջանում տղամարդու են դանակահարել:
Դավիթ Անհաղթի փողոցում, «Պալոմա» հյուրանոցի մոտ անցորդները նկատել են մի ընկած տղամարդու, քիչ ուշ պարզվել է, որ նա մահացած է:
Դիակի վրա դանակի հետքեր են եղել: Իրավապահներն արդեն զբաղվում են դեպքով:
