Դավիթ Հարությունյանի բացահայտումը ՀԷՑ-ի ու էլէներգիայի գնի վերաբերյալ
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը մեկնաբանել է ՀԷՑ-ի եւ էլեկտրաէներգիայի թանկացման շուրջ ստեղծված իրավիճակը, անդրադարձել նախատեսվող աուդիտին: Նրա մեկնաբանությունը մի տեսակ աննկատ մնաց Երեւանում ծավալված իրադարձությունների ֆոնին, սակայն բացահայտեց մի խիստ էական հանգամանք:
«Կառավարման լավ կամ վատ լինելը ուղղակիորեն չի ազդում սակագնի վրա: ... Կան երևույթներ, որոնք անխուսափելի են, այլ խնդիր է, թե ինչքանով է ճշգրիտ հաշվարկված այս ավելացումը, և ինչքանով է վստահելի այն պնդումը, որ այդ ամենի մեջ հաշվարկված չեն այն չարաշահումները, որ առկա են, վատ կառավարումը և այլն: Ես ամբողջովին դրանում համոզված եմ, բայց դրանում պետք է համոզված լինի նաև բնակչությունը», ասել է նա:
Դավիթ Հարությունյանն այսպիսով հայտարարում է, որ ՀԷՑ-ի վատ կառավարումը, չարաշահումները հաշվարկված չեն սակագնում, չեն ազդում սակագնի վրա:
ՀԷՑ-ի ներկայացրած թանկացման հայտից պարզվեց, որ ցանցերն անհամարժեք ու շռայլ ծախսեր են կատարում: Մամուլի բազմաթիվ բացահայտումներից ու ուսումնասիրություններից պարզվեց նաեւ, որ այդ ծախսերի ու շռայլումների հասցեատերը Հայաստանի իշխող համակարգի տարբեր սեգմենտներն են: Այսինքն, ՀԷՑ-ը մի մեծ կերակրատաշտ է, որն իշխող համակարգը քվոտավորել է իր մեջ: Հայտնի է, որ այս քվոտաների տերերը չեն վճարում իրենց տներում ու բիզնեսներում սպառվող ահռելի ծավալի էլէներգիայի համար, բացի այդ, գնումների միջոցով մեծ գումարներ են դուրս գրվում , որոնք պատահական մարդկանց չեն գնում: Եվ այս ամենի համար վճարում է շարքային սպառողը:
մանրամասները` lragir.am-ում:
