Դավիթ Հարությունյանը յուրայիններին է բերում նախարարություն
Դավիթ Հարությունյանի՝ Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո, նախարարությունում կադրային փոփոխությունն է եղել:
Հարությունյանը նոր խորհրդական և օգնական է նշանակել:
ՀՀ Արդարադատության նախարարությունից NewsBook-ին տեղեկացրին, որ Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո՝ առ այսօր, նախարար Դավիթ Հարությունյանի հրամաններով նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական է նշանակվել Նունե Խաչատրյանը, նախարարի օգնական է նշանակվել Էլեն Մանուկյանը (ոչ լրիվ` կես դրույք աշխատաժամանակով):
Նախարարությունում ազատումներ ևս եղել են: Սեփական դիմումի համաձայն, այլ աշխատանքի անցնելու համար աշխատանքից ազատվել է նախարարի խորհրդական Բագրատ Ղազինյանը:
