Դավիթ Լոքյանը առաջնագծում չի եղել, բայց փոխարենը...
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Fnews.am-ի հետ զրույցում նշեց, որ ճիշտ է ինքը որպես նախարար առաջնագիծ չի մեկնել, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այս օրերին չի գտնվել, (քանի որ իրեն թույլ չեն տվել), սակայն, առաջին իսկ օրվանից հասցրել է ցավակցել մեր հերոսների ընտանիքներին ու նրանց հարազատներին: Հարցին, թե ինչպե՞ս է նախարարը գնահատում միջազգային արձագանքը ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի վերաբերյալ, Դ. Լոքյանը խոստացավ այդ հարցին պատասխանել մի ուրիշ անգամ, ասելով որ հիմա գլխավորը՝ մեր երկրի անվտանգության հարցն է, որի համար էլ արվում են անհրաժեշտ ու ճիշտ քայլեր:
