Դավիթաշենի կամրջից քաղաքացին փորձում է ինքնասպան լինել
Մայիսի 16-ին՝ ժամը 11.55-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի կամրջից քաղաքացին փորձում է ինքնասպան լինել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
