«Դավիթի վրայից արյան հոտ էի զգում». Նոր զարգացումներ մատուցողուհու դաժան սպանության գործով դատական նիստում
1in.am-ը գրում է. Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Դավիթ Թամրազյանի գործի դատական քննությունը:
Դավիթ Թամրազյանը մեղադրվում է նախկին մտերմուհուն՝ մատուցողուհի Մ.-ին վրեժի հողի վրա դիտավորյալ սպանելու՝ մսագործի դանակով կոկորդը կտրելու, ապա սպանության հետքերը թաքցնելու նպատակով Մ.-ի վարձակալած բնակարանը հրկիզելու և բնակարանատիրոջը գույքային վնաս հասցնելու համար:
Դավիթ Թամրազյանն աշխատել է որպես խոհարար, տիրապետել է մսագործության հմտություններին:
Նախաքննության սկզբում իրեն մեղավոր ճանաչած ամբաստանյալը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչում:
Նա հայտնել է, թե իր նախկին մտերմուհի Մ.-ի հետ ինտիմ կապը խզելուց հետո նրա հետ ինքը չի վիճաբանել, սեռական հարաբերություններ չի ունեցել, իսկ Մ.-ի սպանության մասին իմացել ու անակնկալի է եկել ոստիկանությունում 2013 թվականի մայիսի 8-ին՝ սպանության կատարման հաջորդ օրը:
Նախաքննության ընթացքում ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել բռնությունների, սպառնալիքների ազդեցության տակ և իր իրավունքները չիմանալով:
Ինքը սուտ ցուցմունք է տվել նաև, երբ ասել է, թե սատանայապաշտական խմբի անդամ է եղել: Սուտ ցուցմունք է տվել, որ պաշտպանի ինքն իրեն:
Դատարանը շարունակում է վկաների հարցաքննությունը:
Հարցաքննվեց գործով կարևոր վկա Միլենան. տուժող մատուցողուհու հետ մտերմությունը խզելուց հետո Դավիթ Թամրազյանը մտերիմ է եղել այս կնոջ հետ:
մանրամասները` սկզբնաղբյուրում
