Դավութօղլուն Չանքայայի պալատում նորից նախարարների խորհուրդ է հրավիրել
Թուրքիայի վարչապետը՝ Ահմեդ Դավութօղլուն, Չանքայայի պալատում նորից նախարարների խորհուրդ է հրավիրել, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Խորհրդին մասնակցելու նպատակով, նախարարներից բացի, պալատ են ժամանել նաև Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Չանքայայի պալատում՝ նախարարների խորհրդի ժամանակ, կքննարկի երկրում իրականացվող հակաահաբեկչական պայքարը:
