Դավութօղլուն հանդիպել է Օբամայի հետ
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն G-20 երկրների գագաթնաժողովում հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմաբ՝ Ավստրալիայում անցկացվող G-20 երկրների գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն վարչապետ դառնալուց հետո առաջին անգամ հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։
Հայտնի է, որ հանդիպման ժամանակ երկու ղեկավարների քննարկման հիմնական թեման եղել է Իրաքում եւ Սիրիայում տիրող իրավիճակը։ Դավութօղլուն նաեւ ԱՄՆ նախագահին շնորհակալություն է հայտնել Մյանմարի մուսուլմանների հետ կապված հայտարարության համար։
