Դելիում հայրը այրել է աղջկան բռնաբարած տղամարդու սեռական օրգանները
Դելիում տղամարդը, ում դուստրը բռնաբարության էր ենթարկվել 45-ամյա ամուսնացած տղամարդու կողմից, որոշել է իր ձեռքերով իրականացնել նրա դատաստանը:
Տուժողի հայրը աղջկան բռնաբարած տղամարդուն հրավիրել է իր տուն՝ ճաշելու, որտեղ նա կապել է նրան աթոռին, այրել նրա սեռական օրգանները, որից հետո խեղդամահ արել նրան:
Տղամարդու 14-ամյա դուստրը սեռական ոտնձգությունների էր ենթարկվել 2 ամիս առաջ, և այդ օրվանից նրա հայրը պլանավորել էր «հանցագործի» սպանությունը:
Բռնաբարողին սպանելուց հետո հայրն ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը, խոստովանել է սպանությունը՝ նկարագրելով, թե ինչ տանջանքների է ենթարկել նրան:
Տղամարդը ձերբակալվել է: Ոստիկանությունը մեկնել է դեպքի վայր և հայտնաբերել դին, որից հետո տղամարդուն սպանության մեղադրանք է առաջադրվել:
