Դեպի Մարս «մարշրուտկա» կբացենք, Գալուստ Սահակյանն էլ գծի տերը կլինի. Արամ Մանուկյան
«Քաղաքացուն հաճախ հաճելի ա լսել լավ բաներ, արբանյակներ դեպի տիեզերք, դեպի Մարս մարշրուտկա կբացենք, Գալուստ Սահակյաննն էլ էդ մարշրուտի տերը կլինի»,- այսօր՝ մարտի 27-ի երեկոյան Վանաձորի «Արցախ» պուրակում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը:
ԱԺ պատգամավորի կարծիքով՝ ժողովրդին հաճելի է խաբվել, հաճելի է լավ բաներ լսել:
