Դեպքի վայրում հայտնաբերվել է հանցագործության գործիքը
Գյումրիում ընտանիքի սպանության դեպքի վայրում հայտնաբերվել է «AK-74» տեսակի ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ և մեկ պահունակ փամփուշտներով:
Արդեն հայտնի են տուժածների անունները, նրանք են՝ Ավետիսյան Սերյոժա Կարապետի, Ավետիսյան Հասմիկ Ռաֆիկի, Ավետիսյան Արմեն Սերյոժայի, Ավետիսյան Արաքսյա Անդրանիկի, Ավետիսյան Աիդա Սերյոժայի, երկու տարեկան երեխան՝ Ավետիսյան Հասմիկ Արմենի, և վեց ամսական՝ Ավետիսյան Սերյոժա Արմենի: Վերջինս ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում:
