Դեռ փայլում է հեռվում Նոյի աչքը խիզախ, Աղավնականչ նամակ նետելով տապանից....Լուսինե Ղազարյան
Ագռավները այսօր ճերմակ երգ են սերտում....
Ու դառնացած խիղճս նվաղում է,
Լեշահոտից կարմիր քո երազն է փտում,
Դռան շեմին պայթող պատերազմ է....
Ագռավները կարմիր ու կանաչ կեղծամով,
Սիրամարգի տեղ են իրենց ծախում,
Քո հավատը հագած պոռնիկի մաշկ այսօր
Սյան հետևում դարձյալ չեղած խիղճն է ծախում ...
Գրավ դրած լույսի մրմունջները ճերմակ,
Դեռ թևում են երկնում՝ Հայաստան աշխարհիս,
Դեռ փայլում է հեռվում Նոյի աչքը խիզախ,
Աղավնականչ նամակ նետելով տապանից....
25.01.2017թ
Լուսին Ղազարյան
