Դեռահաս աղջիկը, պարզելով, որ լեսբուհի է, ինքնասպան է եղել
Անգլիայում դեռահաս աղջիկը, վախենալով իր ծնողներին հայտնել իր սեռական կողմնորոշման մասին, ինքնասպան է եղել:
14-ամյա Լիզին իր ընկերների հետ կիսվել էր՝ հայտնելով, որ ամենայն հավանականությամբ նա լեսբուհի է:
Այնուամենայնիվ, նա անկարող է եղել համատեղել իր սեռական կողմնորոշումը իր քրիստոնյա ընտանիքի հավատքի հետ:
Նրա ընկերներից մեկը հայտնել է, որ աղջիկն ասել է՝ համոզված չէ, որ ծնողները կհաշտվեն այդ մտքի հետ:
Լիզիին հայտնաբերել են կախված այն բանից հետո, երբ նրա ընկերներից մեկը Լիզիի մորն ասել է, որ հաղորդագրություն է ստացել Լիզիից՝ հետևյալ բառերով՝ ուժեղ մնա, ցավում եմ:
