Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասանուհի Արեւիկ Գեւորգյանը, ով հեռուստադիտողին ծանոթ է «Աննա», «Գեներալի աղջիկը», «Կյանքի կարուսել» հեռուստասերիալներից:
-Արեւիկ, դուք բավականին երիտասարդ տարիքում հայտնվեցիք էկրաններին,այն էլ Հանրային հեռուստաընկերության եթերում, սիրվեցիք եւ ձեռք բերեցիքմեծաքանակ երկրպագուներ, հիմա երբ հետ եք նայում, Ձեզ համար ո՞րն էրայն ճակատագրական կետը, որը Ձեզ տարավ այդ ճանապարհով:
– 18 տարեկան էի, երբ հայտնվեցի հեռուստաէկրաններին: Չգիտեմ ինչքանո՞վ է ճիշտ այն կոչել ճակատագրական… Այս ճանապարհս սկսեց «Աննա» հեռուստասերիալի համար հայտարարված քասթինգից, որին նաեւ ես մասնակցեցի:
–Հետաքրքիր է, թե ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանի Ձերհեռուստատեսային լռությունը: Այս պահին ի՞նչ առաջարկներ ունեք, ե՞րբհեռուստադիտողը կրկին կտեսնի Ձեր խաղը:
– Վերջին շրջանի լռությունս պայմանավորված է ուսմամբ: Լռությունս կանխորոշված չէր, բայց հիմա ուրախ եմ, որ դադար եմ ունեցել եւ չեմ եղել հեռուստատեսությունում:
-Դուք կարծես թե անընդհատ ինքնակրթվում եք, Ձեզ համար նորհետաքրքրություններ եք գտնում, այս պահին ինչո՞վ եք զբաղված:
– Սովորել, անընդհատ նոր գիտելիքներ ձեռք բերել շատ եմ սիրում: Այնքան լայն են հորիզոնները եւ ցանկությունը մի նոր բան իմանալու, որ միշտ ժամանակդ չի բավականացնում: Հիմա սովորում եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, արդեն երրորդ կուրսի ուսանող եմ: Ամեն օր մի նոր բան եմ բացահայտում ուսմանս մեջ. շատ մեծ աշխատանք ունենք կատարելու:

-Կար ժամանակ, որ կարծես թե Ձեզ նաեւ որպես սցենարիստ էիք տեսնումֆիլմերում եւ թատրոններում: Մի փոքր կպատմե՞ք այդ աշխատանքներիմասին, ինչե՞ր են արվել, եւ ինչե՞ր են նախատեսվում:
– Ոչ, իրականում այդ աշխատանքում ինձ չեմ տեսնում: Այո, փոքրիկ փորձ ունեցել եմ կարճամետրաժ ֆիլմի շրջանակում: Ընկերներիս հետ նետվեցինք ջուրը՝ առանց լողալ իմանալու. Դա մի շրջան էր, երբ ամեն բան ուզում էինք փորձել, այնուամենայնիվ, հետաքրքիր փուլ ապրեցինք եւ շատ բան սովորեցինք, որոնցից գլխավորն այն գիտակցումն էր, որ լավ գրականությունը այնքան մեծ չափեր ունի, որ պետք է շատ օգտվել:
-Արեւիկ, կա՞ դեր որի մասին երազում եք: Նաեւ ո՞ր դերերից եք հրաժարվում:
– Այո, կա նման դեր: Արդեն երկու տարի է երազում եմ Սիրանո դը Բերժերակի «Ռոքսան» դերի մասին: Եվ ոչ միայն դերերի մասին եմ երազում, նաեւ լավագույն ռեժիսորների հետ աշխատելու մասին եմ երազում: Իսկ ինչ վերաբերվում է որեւէ դերից հրաժարվելուն, ապա կնշեմ, որ եթե կերպարն ինձ հետաքրքիր է, չեմ մերժում:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

