Դերասանուհին կարող է ամբողջ կյանքում անվասայլակին գամված մնալ
Դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանի մայրն ասում է, որ իրենց 2 հազար 500 դոլար գումար է շտապ հարկավոր աղջկա վիրահատությունը իրականացնելու համար: «Հենց հիմա առաջին վիրահատության համար 2 միլիոն գումար է հարկավոր, միայն իմպլատանտանտի համար, 8-րդ ողն է վնասվել, բայց ոտքն էլ է կոտրված. այդ վիրահատությունից հետո ոտքը ևս պետք է վիրահատեն»,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց տիկին Լաուրան: Խոսելով վթարի մասին մայրն ասում է, որ որ հոկտեմբեր 27-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով աղջիկը կարող է ամբողջ կյանքում անվասայլակում գամված մնալ. Այն հատվածում, որտեղ մեքենան ընկել է ձորը հաճախակի են վթարներ լինում, ղեկին աղջիկս չի եղել այլ նրա վրացի ընկերները, ովքեր ևս կոտրվածքներ են ստացել, բայց նրանց առողջական վիճակը կայուն է, նրանք Երևանում չեն, այլ նրանց տեղափոխել են Վրաստան»,-ասաց դերասանուհու մայրը: Նա տեղեկացրեց, որ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: «ճիշտ է կայուն է վիճակը, բայց նրան պետք է անհապախ վիրահատեն, բայց մեզանից առձեռն գումար են ուզում, իսկ ես այդքան գումար չունեմ: մինչ այս պահը որևէ մեկը գումար չի փոխանցել, ճիշտ է ապահովագրական ընկերոությունը ծախսերի մի մասը փակել է, բայց այն չի ընդգրկում վիրահատությունները»:Ովքեր կարող են օգնության ձեռք մեկնել Ջուլիա Սաղաթելյանին, կարող են կապ հաստատել նրա մոր՝ տիկին Լաուրայի հետ, սա նրա հեռախոսահամարն է՝ 055903008:
Աննա Մաթեւոսյան
