Դերասանը արդեն մեկ օր է, ինչ հրաժարվել է հաց ուտելուց
Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը կալանավայրում շարունակում է հացադուլը, միանալով "Ոչ թալանին" ակցիային: "Նա մեզ հետ զրույցում ասել է, որ չնայած հիմա անազատության մեջ է, բայց դա նրան չի խանգարում լինել ժողովրդի կողքին, պայքարել արդարացի պահանջի համար: Վարդան Պետրոսյանը հացադուլը շարունակելու է մինչեւ ժողովրդի արդարացի պահանջները չբավարվեն",- Fnews.am-ի հետ զրույցում ասաց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
ՔԿՎ լրատվության վարչության պետ Գոռ Ղլեչյանն էլ մեզ փոխանցեց, որ դերասանը "Արդեն մեկ օրը կլրանա, ինչ նա հրաժարվում հաց ուտելուց, իսկ նրա առողջական վիճակը առայժմ նորմալ է":
Հիշեցնենք, որ Վ. Պետրոսյանը դատապարտվել 5 տարի ժամկետով ազատազրկման՝ 2 տարով զրկվելով մեքենա վարելու իրավունքից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս "ԲՄՎ-320" մակնիշի մեքենայով բախվել է "Վազ 21214" մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով "Վազ-21214" մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ:
Տաթեւիկ Աբրահամյան
