Դեսպան Ապիտոնյանի հանդիպումը Շվեդիայի եկեղեցու հոգևոր առաջնորդի հետ
Հունվարի 9-ին Շվեդիայի եկեղեցու հոգևոր առաջնորդ, Ուփսալայի նորընտիր արքեպիսկոպոս, դոկտոր Անտյե Յակելենն ընդունեց Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանին։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:
Հանդիպմանը մասնակցում էին նաև Ուփսալայի արքեպիսկոպոսի խորհրդական, Հայոց ցեղասպանության մասին մենագրության հեղինակ Գորան Գյուները, ինչպես նաև Շվեդիայում հայ առաքելական և կաթողիկե համայնքների հոգևոր հովիվները։
Դեսպան Ապիտոնյանը շնորհավորեց արքեպիսկոպոս Յակելենին այդ պատասխանատու պաշտոնին ընտրվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ կշարունակեն ամրապնդվել հոգևոր և մշակութային կապերը Հայաստանի և Շվեդիայի միջև։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Շվեդիայի եկեղեցու հետ Հայաստանի և Մայր Աթոռի կապերի ամրապնդման, ինչպես նաև միջեկեղեցական և Շվեդիայում հայ համայնքի հետ համագործակցության վերաբերյալ հարցեր։
