Դեղերի թանկացումը պայմանավորված է տարադրամի փոխարժեքների տատանմամբ. ԱՆ
«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքը նոր խմբագրմամբ, համաձայն որի դեղերը պարտադիր պետք է դրոշմապիտակավորվեն, ուժի մեջ է ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ից։
ՀՀ առողջապահության նախարարությունը բարեփոխմանը դեմ չի եղել, քանի որ ՀՀ ֆինանսների նախարարությունն օրենսդրական այս փոփոխությունը հիմնավորել է դեղերի շուկայում ստվերի վերացման և մրցակցային դաշտ ստեղծելու անհրաժեշտությամբ:
Նախարարությունը, լինելով բնակչությանն արդյունավետ, անվտանգ և որակյալ դեղերով ապահովելու երաշխավորը, շահագրգիռ է, որ շուկան զերծ մնա կեղծ և չգրանցված դեղերից։
Առողջապահության նախարարությունը նշում է, որ նոյեմբերի 1-ից դեղերի գների փոփոխություն չի նկատվել։ Դեղերի շուկայում գների նկատելի աճ է արձանագրվել նոյեմբերի 20-ից հետո, ինչն ակնհայտորեն պայմանավորված է դոլարի և եվրոյի փոխարժեքների տատանմամբ։
«Նրանք, ովքեր դեղերի գնի աճը փորձում են ներկայացնել որպես դրոշմապիտակավորման պարտադիր պահանջի հետևանք, մեղմ ասածч անկեղծ չեն»,- նշվում է հաղորդագրության մեջ։
