Դժբախտ դեպք Լոռիում. գյուղացին կայծակահարությունից տեղում մահացել է
Լոռու մարզի Շամուտ համայնքում այսօր` սեպտեմբերի 7-ին, կայծակահարությունից մարդ է մահացել։NEWS.am–ը հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 16:00-ի սահմաններում։
Թագ Կաբուր կոչվող հանդամասում Շամուտ գյուղի բնակիչ, 50–ամյա Գագիկ Չինարյանը խոտ հավաքելիս կայծակահարվել ու տեղում մահացել է:
«Գագիկի ու հարազատների խոտհարքերը այդ հանդամասում են, իրար կից: Խոտ հավաքելիս իրար օգնում են: Դեռ հստակ չգիտեմ` իր, թե հորեղբոր տարածքի խոտն են հավաքելիս եղել»,- նշել է Շամուտի գյուղապետ Բաղիշ Վանյանը` հավելելով, որ կայծակնահարության պահին նրա հետ աշխատող բարեկամները չեն տուժել:
