ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն առաջարկում են Կիևին համարել նրանց որպես Ուկրաինայի անբաժան մի մաս
Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդավարական հանրապետությունները առաջարկել են Կիևին հայտարարել նրանց «առանձին շրջաններ հատուկ կարգավիճակով», միևնույն ժամանակ համարելով նրանց «Ուկրաինայի անբաժան մի մաս»:
Այս մասին ասվում է ԴԺՀ և ԼԺՀ-ի ղեկավարներ Դենիս Պուշիլինի և Վլադիսլավ Դեյնեգոյի համատեղ հայտարարության մեջ,-փոխանցում է BBC Ռուսական Ծառայությունը:
Դրա հետ մեկտեղ, նրանք առաջարկում են Կիևին ճանաչել առանձին շրջանների ղեկավարների լիազորությունները, իսկ լիազորությունների դադարեցման կամ շարունակելու որոշումներ ընդունելու հնարավորությունները տրամադրել հենց շրջաններին:
