Դի՝ Երևանյան լճում
Հունիսի 20-ին՝ ժամը 14:20-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում նկատվել է տղամարդու դի, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ -ի փրկարար ջոկատը:
Ինչպես տեղեկանում ենք տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջից, փրկարարները լճից դուրս են բերել մոտ 60 տարեկան անձը չպարզված տղամարդու դի:
