Դիանա Գուրցկայան կույր հայ երեխայի հետ երգում է հայերեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոկտեմբերի 15-ին Մոսկովյան նահանգային թատրոնում /կույր մարդկանց համար ադապտացված առաջին ռուսական թատրոն/ մեկնարկել է Դիանա Գուրցկայայի «Սրտի կանչով» բարեգործական հիմնադրամի «Սպիտակ ձեռնափայտ» 5-րդ միջազգային բարեգործական փառատոնը:
Փառատոնին Հայաստանից մասնակցել է Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի սան Հովհաննես Հովհաննիսյանը /երգեցողություն, դասատու` Մարիաննա Կարապետյան/: Տասնմեկամյա Հովհաննեսը զուգերգով է հանդես եկել հայտնի երգչուհի Դիանա Գուրցկայայի հետ։
Կատարել են Արթուր Գրիգորյանի «Հայ իմ աշխարհ» երգը: Ի դեպ, Գուրցկայան հայերեն է երգել:
