Դիետոլոգները նիհարելու նոր եղանակ են առաջարկել
Դիետոլոգները խորհուրդ են տալիս անպայման սննդակարգում գարի պարունակող ուտելիքներ ընդգրկել, քանի որ այն մյուս հատիկավորների համեմատ՝ ավելի քիչ կալորիա, ավելի շատ բջջանյութ, վիտամին և սննդանյութեր է պարունակում: Գարին հրաշալի միջոց է նիհարելու համար, փոխանցում է Meddaily-ն:
Գարին նաև մի քանի սկզբունքորեն կարևոր ամինաթթու է պարունակում: Այն նաև փոխում է շաքարի պարունակությունն արյան մեջ:
Փորձի արդյունքում պարզվել է, որ այն կայունացնում է հիպերտոնիկերի արյան ճնշումը: Գարին պղինձ է պարունակում, այսինքն՝ ցուցված է արտրիտի դեպքում:
Գարին նաև օգնում է կանխել օստեոպորոզը: Գարին մանգան, ֆոսֆոր, կալցիում, վիտամին С է պարունակում, որոնք օգտակար են ոսկորների ու ատամների համար:
http://blog.1in.am/blog/153353.html

