Դիլիջան, Տաթև, Թումանյան համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
Տավուշի մարզի՝ Դիլիջան, Լոռու մարզի՝ Թումանյան և Սյունիքի մարզի Տաթև համայնքներում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են:
Դիլիջան համայնում ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար կմրցեն անկուսակցական Ժորա Սահաբալյանն ու ՀՀԿ-ական, Դիլիջանի ներկայիս ղեկավար Արմեն Սանթրոսյանը:
Թումանյան համայնքում ղեկավարի պաշտոն ստանձնելու համար առաջադրված միակ թեկնածուն այժմյան գյուղապետ, ՀՀԿ-ական Լևոն Զավարյանն է:
Տաթև համայնքում մրցելու են երեք թեկնածուներ՝ անկուսակցական Իգոր Աբրահամյանը, անկուսակցական Վարշամ Բագրատյանը և ՀՀԿ-ական Մուրադ Սիմոնյանը:
