Դիլիջանի քաղաքապետի խորհրդականն ընդդեմ քաղաքապետի
Փետրվարի 14-ին կկայանան Դիլիջան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Դիլիջան քաղաքը եւ շրջակա 6 գյուղերն այժմ կազմում են մեկ համայնք: Իջեւան քաղաքում տեղակայված Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ հունվարի 24-ին ավելացել է Դիլիջան համայնքի ղեկավարի թեկնածուների թիվը, հասնելով 3-ի: Հունվարի 24-ին համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել Դիլիջանի քաղաքապետի խորհրդական, ՀՀԿ անդամ, 1958թ. ծնված Պապիկ Թամամյանը: Նա քաղաքապետի թեկնածու է առաջադրվել ինքնաառաջադրմամբ:
մանրամասն՝այստեղ:
