Դիմադրողականություն է պետք. Լարիսա Ալավերդյանը՝ ՄԻՊ-ի հրաժարականի մասին
ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ Կարեն Անդրեասյանը չպետք է հրաժարական տար.
«Ես չեմ ողջունում այդ որոշումը, պետք չէր տալ հրաժարական: Ես լավ հիշում եմ ամեն ինչ իմ ժամանակ: Ես գիտեմ, թե դա ինչպես է տեղի ունենում, բայց կարծում եմ, որ նա պետք է հաղթահարեր դա: Ինձ մեկն ասաց, որ եթե իմ տեղը լիներ տղամարդ, 3 անգամ ինֆարկտ կստանար, բայց ես կարծում եմ առաջնայինը գործն է: Եթե դու ծառայում ես, պետք է մնաս» ,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա:
Լարիսա Ալավերդյանը լավ է հասկանում, թե ինչ է նշանակում լինել օմբուդսմեն, պարզապես ամեն մարդ ինքն է որոշում՝ դիմանալ եւ աշխատել, թե հրաժարական տալ:
«Երեք ագամ էլ բերեցին մարդու, ում ուզում էին իրեց ասածով աներ, բայց չեղավ»,-նշեց Ալավերդյանը, ով այս պահին չի կարող կռահել, թե ում կարող են նշանակել ՄԻՊ պաշտոնում. Ժամանակը ցույց կտա:
«Ցանկանում եմ դիմացկուն մարդու ընտրեն, որ հասկանա, որ դիմադրողականություն է պետք»,-եզրափակեց Լարիսա Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ այսօր ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
