Դիմակավորված անձինք ծեծել են տանտիրուհուն ու գողացել ոսկեղենը
Փաստինֆոն գրում է. Այս գիշերը՝ ժամը 01:40-ի սահմաններում, դիմակավորված անձինք մտել են Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի տներից մեկը, ծեծի են ենթարկել տանտիրուհուն, կպչուն ժապավենով կապել նրա ձեռքերն ու ոտքերը և դանակի սպառնալիքով պահանջել ու ստացել են շուրջ 550.000 դրամի ոսկյա զարդեր ու դիմել փախուստի:
Շուրջ մեկ ժամ անց տուն վերադարձած ամուսինը կատարվածի մասին ահազանգել է ոստիկանություն:
Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ դիմակավորված անձինք եղել են երկուսով, տուն են մտել բաց դռնով:
