Դիմեք քննությանը` Սյունիքի ոստիկանապետը` Գորիսում տեղի ունեցած միջադեպի մասին.VIDEO
«Առաջին լրատվական»-ը Սյունիքի մարզի ոստիկանապետ Վախթանգ Ավագյանից, ով քիչ առաջ ոստիկանության գլխավոր շենքի մոտ մասնակցում էր հանդիսավոր արարողությանը, հետաքրքրվել է Սուրիկ Խաչատրյանի որդուն բերման չենթարկելու պատճառների մասին: Արդյոք ոստիկանությունը անզոր է Խաչատրյանների քրեական գործունեության դեմ:
''Ոստիկանությունը միշտ զորավոր է և ամեն ինչի էլ տիրապետում է'',- ի պատասխան ասաց Վախթանգ Ավագյանը:
Նա լրագրողին հորդորեց հարցերի պատասխանը ստանալ քննչական մարմնից:
