Դիտորդական առաքելություն իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների ցանկը
Դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին դիտորդական առաքելություն կիրականացնեն մի քանի տեղական հասարակական և միջազգային կազմակերպություններ։
Տեղական հասարակական կազմակարպություններնից ամենաշատ դիտորդներ ունի՝ «Ազատ հասարակության ինստիտուտ»- 728 դիտորդ, իսկ այնուհետև Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը»- 435 դիտորդ, «Իրավունքի Եվրոպա միավորում»- 429 դիտորդ, «Հայք»- 417 դիտորդ , Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»- 89 դիտորդ, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» - 88 դիտորդ, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» -80 դիտորդ, ««Կյանք» մարդու իրավունքներ , քաղաքականության և հումանիտար հիմնահարցերի միջազգային ասոցացիա» - 61 դիտորդ, «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն»- 60 դիտորդ, «Ընդդեմ իրավական կամայականության»- 55 դիտորդ, «Շենացնենք մեր գյուղը» - 52 դիտորդ , «Ժողովրդավարական Արարատ» - 44 դիտորդ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» - 32 դիտորդ, «Ապագա սպիտակ» -10 դիտորդ, «Քաղաքացիական գիտակցություն» - 7 դիտորդ, «Հանրային դիվանագիտություն»-6 դիտորդ և .«Միավորում սոցիալական շարժում» -ը՝ 5 դիտորդ։
Իսկ դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպություններից ամենաշատ դիտորդ ունի՝ ԱՊՀ դիտորդական առաքելություն - 44 դիտորդ, Օտարերկրյա ԿԸՀ ներկայացուցիչներ – 33 դիտորդ, ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողով - 23 դիտորդ , ԵԽԽՎ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով - 11 դիտորդ, ՀՀ հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ – 7 դիտորդ և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը՝ 5 դիտորդ։
Հիշեցնենք,որ հանրաքվեից մեկ օր առաջ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է 2.550.323։
