Դիվերսիայի ժամանակ զոհված զինծառայող Վարդան Մկրտչյանի վերջին գրառումը
Հայոց Աղավնիներ ֆեյսբուքյան էջը գրում է.
Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական գործողությանը դիմակայելու ընթացքում զոհված զինծառայող Վարդան Մարտիկի Մկրտչյանը հունվարի 1-ին “Однаклассник” սոցցանցի իր էջում գրել է. «Շնորհավոր բոլորիդ Նոր տարին: Ցանկանում եմ առողջություն,երջանկություն,հաջողություն ու ամենակարևորը միասնության ու սիրո տարի: Ամենակարևորը սիրո տարի, սիրում եմ քեզ Նազելի»:
