Դմիտրի Խվորովստովսկին Հայաստանում է
Tert.am-ի փոխանցմամբ` Հայաստանում է օպերային երգիչ, բարիտոն Դմիտրի Խվորովստովսկին ու վաղը՝ սեպտեմբերի 29-ին, ելույթ կունենա Արամ Խաչատրյանի համերգասրահում: Մինչ այդ, այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանը, բարիտոնը նշեց, որ ինքն ուրախ է ութ տարվա ընդմիջումից հետո կրկին լինել Հայաստանում: «Ես շատ եմ սիրել ձեր հողը: Ես ամբողջ աշխարհում շատ հայ ընկերներ ունեմ, այդ պատճառով այս հողը ինձ համար սուրբ է: Մեծ հաճույքով եմ երգելու ձեզ համար»,- ասաց երգիչը: Մանրամասներն` այստեղ: